Ապրիլի 26-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների բյուջետային ուսուցման մասնակից ե ունեցան առցանց քննարկում ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետներ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանի հետ։
Քննարկման մեկնարկին փորձագետը ողջունեց երիտասարդների ուսուցման հաջող ընթացքի կապակցությամբ։
Ապա, հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով։ Երիտասարդներն իրենց հետաքրքրող բովանդակային և տեխնիկական հարցերը հղեցին բյուջետային մոդուլի մասնագետին։ Փորձագետ Լիլիթ Հակոբյանն իր հերթին մանրամասն անդրադարձավ մասնակիցների բոլոր հարցերին։
Հանդիպման ընթացքում ամփոփվեց բյուջետային ուսուցման առցանց փուլի առաջին ՝ «Բյուջետային գիտելիքներ» մոդուլը՝ անցում կատարելով առցանց փուլի երկրորդ՝ « Շահերի պաշտպանություն» մոդուլին։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: