Commitment to Constructive Dialogue

Տեղի ունեցավ առցանց քննարկում միջազգային փորձագետի հետ

Մայիսի 23-ին՝ առցանց ձևաչափով տեղի ունեցավ քննարկում «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի կոնսորցիումի անդամ կազմակերպության՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) ներկայացուցիչ Վոյտեկ Չերնիի և փորձագետ Յանա Ստեհնովայի հետ։

Հանդիպման սկզբում Վոյտեկ Չերնին ողջունեց ուսուցման մասնակիցներին և հույս հայտնեց, որ ուսումնական թեմաները հետաքրքիր են և մատչելի մշակված, ապա ներկայացրեց «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի ծավալած գործունեությունը և մասնակցային բյուջետավորման ոլորտում կազմակերպության կարևորագույն դերը։

Այնուհետև, երիտասարդները հղեցին իրենց հարցերը փորձագետ Յանա Ստեհնովային, որոնց փորձագետը մանրամասն անդրադարձավ։

Փորձագետը կիսվեց մասնակցային բյուջետավորման ոլորտում Չեխիայի հանրապետության գրանցած արդյունքների, այդ արդյունքների հասնելու բարդ ճանապարհի և այդ ճանապարհին օգտագորխված մեխանիզմների և գործիքների մասին։

Հանդիպման ավարտին փորձագետը ամփոփիչ մոտիվացիոն խոսքով դիմեց երիտասարդներին՝ հորդորելով նրանց փոքր քայլերով կարողանալ համախմբել հասարակությանը, հավաքել համախոհներ և միայն այդ դեպքում կկարողանան հասնել ցանկալի արդյունքի մասնակցային բյուջետավորման ոլորտում։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: