2024 թվականի հունիսի 5-ին տեղի ունեցավ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 9 կազմակերպություն։
Քվեարկության արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած 8 կազմակերպությունների ներկայացուցիչներից առավելագույն միավորներ ստացած 4 կազմակերպության ներկայացուցիչները ընդգրկվում են ՀԸԳՀ-ի քաղաքացիական հասարակության պլատֆորմում (հիմնական անդամներ), մյուս 4-ը համարվում են փոխարինող անդամներ:
Այսպիսով, քվեարկության արդյունքներով առավելագույն միավորներ ստացած հիմնական անդամներ են ընտրվել՝
Սյուզաննա Սողոմոնյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, 446 միավոր,
Լուսինե Հակոբյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ, 376 միավոր,
Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, 356 միավոր,
Հասմիկ Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, 315 միավոր։
Քվեարկության արդյունքներով առավելագույն միավորներ ստացած փոխարինող անդամներ են ընտրվել՝
Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, 263 միավոր,
Նաիրա Սուլթանյան, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» հիմնադրամ, 249 միավոր,
Վարդինե Գրիգորյան, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, 226 միավոր,
Գրիգոր Երիցյան, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, 225 միավոր։
Իրավաբանների հայկական ասոցիացիան շնորհավորում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ( ՀԸԳՀ/CEPA) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի նորընտիր կազմին և մաղթում բարի երթ Հայաստանի և ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորագույն այս փուլում։
Լուսանկարը՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի