«Երևանը գեղեցիկ Եվրոպական քաղաք է»,- այսօր Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպայի օրվա միջոցառումների ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին․ «Մենք տոնում ենք այն արժեքները, որ ընկած են Եվրոպական միության հիմքում՝ խաղաղություն, արդարություն, համերաշխություն, միասնություն։ Սրանք ընդհանուր արժեքներ են, արժեքներ, որոնք միավորում են մեզ՝ եվրոպացիներին և հայերին»,- շեշտեց պարոն Սվիտալսկին և համոզմունք հայտնեց, որ հայերը ընդլայնված եվրոպական ընտանիքի կարևոր և անքակտելի մի մասնիկն են․ «Եվրոպան շատ ավելի մեծ է, քան զուտ Եվորպական միությունը։ Մենք կցանկանային այս օրը տոնել ուրախ տրամադրության և հայացքը հառած պայծառ ապագայի»,- շեշտեց Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանը։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձիք և դիվանագետներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Ցուցահանդեսին ներկայացված էին 40-ից ավելի տաղավարներ, այդ թվում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի տաղավարը։
Իրավաբանների հայկական ասոցիացիան ներկայացնում էր իր և գործընկեր կազմակերպությունների կողմից գործարված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն, ինչպես նաև ներկայումս իրականացվող՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը։
Տաղավարում ԻՀԱ իրավաբանները խորհրդատվություններ էին տալիս քաղաքացիներին և ծանոթացնում ծրագրերի հետ, խորհրդատվություն էր տալիս նաև ԻՀԱ նախագահ, վերոնշյալ երկու խոշոր ծրագրերի ղեկավար Կարեն Զադոյանը։
Բացի այդ, քաղաքացիները նաև վեր էին հանում ոլորտում առկա խնդիրները, որոնք օգտակար կլինեն «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչների համար։
Եվրոպայի օրվա շրջանակներում նույն ծրագրի Մենթորների խմբի համակարգող/արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը հանդես եկավ հակակոռուպցիոն դասախոսությամբ։
Դիտեք նաև երկու ծրագրերի վերաբերյալ տեսանյութերը՝