
Հունիսի 1-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն այցելեց Սյունիքի Շինուհայր համայնքում գործող «Բրդից մինչև կարպետ» արհեստանոց, որը հիմնադրվել է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից:
Հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը ներկայացրեց արհեստանոցի գործունեությունը, միասին քննարկեցին սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները:
Այսօր արդեն բավականին ճանաչում և հաջողություն ձեռքբերած արհեստանոցի ստեղծման նպատակը գործազրկության նվազեցումն էր, կանանց զբաղվածության խնդիրը լուծելը, և ինչու չէ՝ տնտեսական մի ողջ շղթայի զարգացումը: