«East Invest 2» ամենամյա կոնֆերանսը տեղի ունեցավ ասյօր՝ հունիսի 21-ին, Կիևում, որին մասնակցում էին Արևելյան գործընկերության 6 անդամ երկների և Եվորմիության տարբեր երկրների շուրջ 120 մասնակիցներ: «Հակակոռուպցիոն բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով զեկույցով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ով ներկայացրեց նույն կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախձեռնած, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացված հակակառուպցիոն բարեփոխումները, մասնավորապես՝ ապօրինի հարստացման քրեականացումը, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը և ազդարարների իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրումը Հայաստանում: Կարեն Զադոյանը նշեց, որ Անկախ կանխարգելիչ հակակառուպցիոն մարմնի ստեղծումը, դեռևս չի նշանակում այս ոլորտում բարեփոխումների ավարտ. «Հայաստանի ՔՀԿ-ների հակակառուպցիոն կոալիցիան ՀՀ կառավարության հետ կշարունակի աշխատանքները Հայաստանում կոռուպցիոն հանցագործություների քննությամբ զբաղվող մեկ միասնական մարմնի ստեղծման ուղղությամբ»,- իր ելույթում ընգդծեց ԻՀԱ ղեկավարը:
Այնուհետև Հայաստանի ՔՀԿ-ների հակակառուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց բիզնես ոլորտում կատարված հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ թվում՝ իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը: Փորձեգտը կարևորեց հանրային մասնավոր երկխոսության դերը՝ որպես բիզնես ոլորտում բարեփոխումներն իրականացնելու կարևոր գործիք: