Commitment to Constructive Dialogue

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի մանրամասները. Իրավաբանների հայկական ասոցիացիան լրացուցիչ դասընթացներ անցկացրեց Երևանում, Արմավիրում և Չարենցավանում

ՀԿ-ները հնարավորություն կունենան ուղղակի կերպով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. նախկինում նրանք հիմնում էին ՍՊԸ-ներ և այդ ընկերությունների միջոցով նման գործունեություն ծավալում։ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքին նվիրված դասընթացների ընթացքում օրենքի այս և այլ նոր իրավական կարգավորումները ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ (ԻՀԱ) Կարեն Զադոյանը, ինչին հաջորդեցին ակտիվ քննարկումները դասընթացի մասնակիցների և բանախոսի միջև:
2017 թ. հունիսի 23-ից 29-ը ԻՀԱ-ն անցկացրեց ՀԿ-ների համար անվճար դասընթացների 2-րդ փուլը (3 դասընթաց Երևանում և մեկական դասընթաց Արմավիր և Չարենցավան քաղաքներում):
, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: