Հաշվի առնելով ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802), որով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենսդրական նոր պահանջներին, Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացնում է ՔՀԿ-ների համար վերապատրաստման դասընթաց՝ Հասարակական կազմակերպությունների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ:
Դասընթացի ավարտից հետո, մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կունենան ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն ՀԿ-ների մասին նոր օրենքի վերաբերյալ՝ անմիջապես դասընթացավարի կողմից: Դասընթացի ավարտից հետո ՔՀԿ-ները կարող են գրանցվել՝ իրենց կանոնադրությունները և այլ իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:
Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ «ՔՀԿամուրջ» ծրագրի հետ համագործակցությամբ, որն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրը ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Դասընթացը տեղի է ունենալու 2017 թվականի հուլիսի 20-ին, ժամը 10:30-ին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2):
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները: Հարկ է ընդգծել, որ դասախոսությունը կներառի նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարկային ասպեկտներ: Դասընթացը կվարի Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագիրը անվանելով՝ «ՀԿ-ների մասին օրենքի դասընթաց».
- Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
- Հասարակական կազմակերպության նախագահի անունը ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
- Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Դիմելու վերջնաժամկետն է՝ հուլիսի 18-ը, ժամը 18.00-ը ներառյալ:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.
ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010
Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110,
Հեռախոսահամար 010 540199,
Էլ. փոստ՝ [email protected]