Լոռու մարզում գործող ևս մեկ հասարակական կազմակերպությունն իր նոր կանոնադրությունը գրանցել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Լոռու մարզի «Մենք» երիտասարդական ՀԿ ներկայացուցիչ Թաթուլ Ղազարյանը նշում է, որ էական խնդիրներ չեն եղել պետռեգիստրում գրանցվելու ընթացքում․ «Մի քանի տեխնիկական հարցեր կային, շտկումներ արեցինք»։
Թաթուլ Ղազարյանի խոսքով, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Արթուր Սուքիասյանի իրավական խորհրդատվության ևօգնության շնորհիվ են կարողացել կանոնադրությունը վերանայել, այնուհետև գրանցման ներկայացրել իրավաբանական անձանց պետռեգիստր:
Նշենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո գրեթե բոլոր ՀԿ-ները պետք է իրենց կանոնադրությունը վերանայեն և համապատասխանեցնեն օրենքի պահանջներին: Նոր օրենքի վերաբերյալ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կազմակերպվում են անվճար դասընթանցներ և տրամադրվում են իրավաբանական խորհրդատվություն։
Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: