«ՀԿ-ների մասին» ՀՀ նոր օրենքը քննարկվեց ՀԿ ոլորտի հզորացման ծրագրեր իրականացնող և ՀԿ նոր օրենքի քննարկումներում ակտիվ ներգրավվածություն ունեցող կառույցների մասնակցությամբ:
Քննարկման հիմնական նպատակն էր վեր հանել և քննարկել օրենքից բխող խնդրահարույց դրույթները, համատեղ քննարկել խնդրահարույց հարցերի շուրջ իրականացվելիք քայլերը և շարունակել գործընկեր ՀԿ-ների շրջանում իրազեկման ակցիաները:
Հանդիպմանը մասնակցում էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ԵՄ կողմից ֆինանսավորվող Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից իրականացվող «ՔՀ Կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը, ԻՀԱ փաստաբաններ՝ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան՝ Հերիքնազ Տիգրանյանը, ՀԿ կենտրոնի նախագահ՝ Արփինե Հակոբյանը, ՀԿ կենտրոնի փորձագետ Նունե Պեպանյանը, ԳՈՒՄ ՀԿ-ի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը:
Հանդիպման ավարտին ՀԿ-ները որոշեցին փորձել համատեղել իրենք մասնագիտական ներուժը և համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ՝ առաջարկել լուծումներ հայաստանյան ՀԿ դաշտի կողմից նոր օրենքի կապակցությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ: