Commitment to Constructive Dialogue

ՀԿ-ների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ դասընթաց Երևանում

Վերջերս ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես` 2017 թ. փետրվարին ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802): Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել՝ ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենսդրական նոր պահանջներին: Այս իսկ պատճառով Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացնում է ՔՀԿ-ների համար վերապատրաստման դասընթաց հասարակական կազմակերպությունների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ:

Դասընթացի ավարտից հետո մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կունենան ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն օրենքի վերաբերյալ անմիջապես դասընթացավարի կողմից, ինչպես նաև գրանցվել՝ իրենց կանոնադրությունները և այլ իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:

Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրը ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Դասընթացը տեղի է ունենալու 2017 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքում (դասընթացի անցկացման հասցեն՝ ք. Երևան, Նալբանդյան 7/2):

Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները: Հարկ է ընդգծել, որ դասախոսությունը կներառի նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարկային ասպեկտներ: Դասընթացը կվարի Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագիրը անվանելով՝ «ՀԿների մասին օրենքի դասընթաց – 01.12.17».

  • Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
  • Հասարակական կազմակերպության նախագահի անունը ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
  • Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:

Դիմելու վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 29-ը, ժամը 17.00-ը ներառյալ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.

ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010

Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110

Հեռախոսահամար՝ 010 540199

Էլ. փոստ՝ [email protected]