Պաշտոն՝ Մոնիթորինգի և գնահատման մասնագետ
Վայրը՝ Երևան
Նկարագրություն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին սկզբին՝ 34 ամիս տևողությամբ: Մոնիթորինգի և գնահատման մասնագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:
Պարտականություններ.
- Ծրագրային գործողությունների մոնիթորինգ և գնահատում, այդ թվում՝ փաստաթղթերի դիտարկում,
- Ծրագրի շրջանակներում կոալիցիաներին և ՔՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհային գործողությունների մոնիթորինգ և գնահատում,
- Ծրագրի շրջանակներում կոալիցիաներին և ՔՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհային ծրագրերի մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ զեկույցի մշակում, նշելով՝ (ենթա)դրամանաշնորհային ծրագրի արդյունավետությունը, ուղղակի և անուղղակի շահառուների, գործընկերների նկատմամբ ազդեցությունը,
- Ծրագրի ՔՀԿ ինկուբատորների աշխատանքների մոնիթորինգ և գնահատում,
- Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ վիճակագրության կազմում,
- Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների կանոնակարգվածության դիտարկում,
- Ծրագրի շրջանակներում նախատեսվող և կազմակերպված միջոցառումների աշխատանքների դիտարկում,
- Ծրագրային առանձին գործողությունների վերաբերյալ մոնիթորինգային ցուցանիշների մշակում, իրավիճակի վերլուծություն, կարիքների գնահատում,
- Ծրագրի վերաբերյալ մոնիթորինգի և գնահատման միջանկյալ և վերջնական զեկույցի կազմում,
- Եզրակացությունների և մասնագիտական խորհրդատվությունների կազմում և տրամադրում,
- Ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ այլ տեղեկատվության դիտարկում
- Ծրագրային այլ գործողությունների կատարում:
Վերը նշված գործողությունների իրականացման համար մասնագետը պետք է ունենա արտագնա հանդիպումներ Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև առանձին հանդիպումներ Ծրագրի շահառուների և գործընկերների հետ:
Պահանջներ.
- համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն,
- 2 տարվա մասնագիտական/աշխատանքային փորձի առկայություն,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն,
- թիմային աշխատանքի կարողություններ,
- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատանքներ կատարելու կարողություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի դեկտեմբերի 29-ը-ը ներառյալ, ուղարկել կամ առձեռն գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 7/2) ներկայացնել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով այս ոլորտում ունեցած փորձառնությունը՝ (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Մոնիթորինգի և գնահատման մասնագետ»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:
Կազմակերպության մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ պաշտոնական կայքում:
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակներից է ուժեղացնել 9 տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կարողությունները և հանրային վերահսկողության մեխանիզմները, կազմակերպվելու են ՔՀԿ-ների ուսուցում՝ տարբեր հմտությունների վերաբերյալ, ներառյալ մշտադիտարկումը (մոնիթորինգը), փաստերի հիման վրա քաղաքականության վերլուծությունը, ՔՀԿ-կառավարություն երկխոսության կառուցումը, կոալիցիաների ստեղծումը: Բացի այդ, մարզերի՝ ռազմավարական նշանակության վայրերում հիմնադրվելու են ՔՀԿ-ինկուբատորներ, ովքեր զբաղվելու են ՔՀԿ-ների կարողությունների հզորացմամբ մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման գործընթացում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրային https://ccd.armla.am/ կայքում:
Ուշադրություն
Ներկայացված պահանջներին չհամապատասխանող, հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում սահմանված ժամկետից ուշ հայտեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի: