Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 9-ին նշվեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։
Միջոցառման ժամանակ քննարկվեցին ՀՀ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 4 թիրախային ոլորոտների (կրթություն, առողջապահություն, պետեկամուտների հավաքագրում և ոստիկանություն) վերաբերյալ ծրագրերն ու առաջարկները:
Կրթության ոլորտի հակակոռուպցիոն ծրագիրը ներկայացվեց ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանի և ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ Մարատ Ատովմյանի կողմից։ Պանելային քննարկումը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
Ամբողջական քննարկումը՝ տեսանյութում։