Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր ծրագրին մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչները հանդիպել են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ։
Այս շաբաթ հավաստագրային նոր ծրագրի չորրորդ փուլի դասընթացներին մասնակցում են 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ Երևանից, Լոռու և Շիրակի մարզերից։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կազմակերպվող կրթական ծրագրի արդյուքնում նրանք կստանան իրենց կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված կրթություն:
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: