Վերջերս հասարակական կազմակերպությունների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես` 2017թ. փետրվարին ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802): Հարկ է նշել, որ օրենքի պահանջով որոշակիորեն սկսվել է կարգավորվել հասարակական կազմակերպությունների կողմից կամավոր ներգրավելու ինստիտուտը։ Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Կամավոր գործունեության և կամավորական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք կամավորության ինստիտուտը խաթարող իրավակարգավորումներ։
Այդ իսկ պատճառով Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը (ՍԻՎԻՏԱՍ) իրականացնում է հասարակական կազմակերպությունների համար վերապատրաստման սեմինար վերջին իրավական փոփոխությունների վերաբերյալ:
Սեմինարն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ– կողմից՝ գործընկերներ «Ագոր Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Սեմինարը տեղի է ունենալու 2018 թվականի փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքում (անցկացման հասցեն՝ ք. Երևան, Նալբանդյան 7/2):
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ սեմինարին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները
Սեմինարը կվարի Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Կրթության և հարակից ոլորտների համակարգող Խաչիկ Գևորգյանը։
Սեմինարին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագիրը անվանելով՝ «ՀԿ-ների մասին օրենքի սեմինար – 15.02.18».
- Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
- Հասարակական կազմակերպության նախագահի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
- Սեմինարին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Դիմելու վերջնաժամկետն է՝ հունվարի 29-ը, ժամը 17.00-ը` ներառյալ:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.
ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010
Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110
Հեռախոսահամար՝ 060-613363
Էլ. փոստ՝ [email protected]