Commitment to Constructive Dialogue

Դասընթաց՝ «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը. խոշորացված համայնքների առանձնահատկությունները» թեմայով

Մարտի 23-ին՝ ժ. 11:00-ին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի դասընթաց՝ «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը. խոշորացված համայնքների առանձնահատկությունները» թեմայով: Դասընթացը կվարի Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Հասցե՝ Հայաստանի համայնքների միության գրասենյակ՝ Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ: 

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Դասընթացի հայտ – մարտի 23».

  • Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
  • Հասարակական կազմակերպության նախագահի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
  • Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:

Դիմելու վերջնաժամկետն է մարտի 21-ը՝ ժամը 17.00-ը ներառյալ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ՝ ԺԱՄԸ 09.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.

ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010

Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110

Հեռ.՝ 010 540199

Էլ. փոստ՝ [email protected]