Հաշվի առնելով ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802), «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնում է ՀԿ-ների համար վերապատրաստման դասընթացներ:
Հերթական դասընթացը տեղի կունենա ս/թ ապրիլի 12-ին՝ ժամը 11-ին, Արարատ քաղաքում (հասցե՝ Արարատի ինֆոտուն, Իսահակյան փ. թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք): Դասընթացի թեմաներն են՝ «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքից բխող ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և պարտադիր աուդիտի իրականացման առանձնահատկությունները, ձեռնարկատիրական գործունեության իրավակարգավորումները, ՀԿ-ների գործունեության թափանցիկության և հաղորդակցման հիմնական գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները: Դասընթացի շրջանակներում ներկայացվելու է նաև վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնք կատարվել են «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքում։
Դասընթացը կվարեն ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը:
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները:
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է լրացնել կարճ հայտ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1EwI8gFnDiAZIbNt1gR8dhSkNivrB9iqmc_-g6sllb-o/edit:
Դասընթացն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսությանհանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակությանկազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ՝ ԺԱՄԸ 10.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.
ք. Երևան, Նաիրի Զարյան 22ա, գրասենյակ 315
Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110
Հեռախոսահամար՝ 060 275527
Էլ. փոստ՝ [email protected]