«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում 2018 թ. ապրիլի 11-ին տեղի է ունենալու ՔՀԿ ինկուբատորների առաջին փուլի բացումը Երևանում (11:00), Վանաձորում (12:00), Գավառում (12:00), Գյումրիում (12:00) և Կապանում (12:00):
Այստեղ կարող եք գտնել ինկուբատորների գործունեության վերաբերյալ կարևորագույն փաստաթղթերը՝ ՔՀԿ ինկուբատորների գործունեության ուղեցույց, ՔՀԿ ինկուբատորների ռազմավարություն, ՔՀԿ ինկուբատորների գործողությունների պլան և ժամանակացույց:
ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.
ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու են ընդհանուր թվով 33 դրամաշնորհներ, յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։
Տավուշի մարզի ՔՀԿ-ները հնարավորություն կունենան օգտվելու Վանաձորում գործող ինկուբատորից, Արագածոտնի ՔՀԿ-ները՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ինկուբատորներից՝ ըստ ՔՀԿ-ների տարածքային դիրքից, Վայոց ձորի ՔՀԿ-ները՝ Կապանի կամ Երևանի ինկուբատորից։