Commitment to Constructive Dialogue

Պարզաբանում. արդարադատություն և հանրային ֆինանսների կառավարում ոլորտներում ենթադրամաշնորհային կրկնամրցույթ անցկացնելու անհրաժեշտության մասին

2018 թվականի ապրիլի 5-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝  «Կառուցողական երկխոսության  հանձնառություն» ծրագրի շրջանակներում հայտարարել էր ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն էր 2018թ. ապրիլի 30-ը, ժամը 18:00-ը:

Պետք է նշել, որ կան հայտեր, որոնք ներկայացվել են 2018թ. ապրիլի 30-ը, ժամը 18:00-ից հետո։ Համաձայն Իրավաբանների հայկական ասոցիացիայի դրամաշնորհների տրամադրման քաղաքականության, նշված հայտերը չեն դիտարկվելու ենթադրամաշնորհային հանձնաժողովի կողմից՝ դրանք վարչական չափանիշներին չհամապատասխանելու հիմքով։

Ի հավելումն նշենք, որ վերոգրյալի հիմքով հայտարարված 9 ոլորտներից 2-ի համար հայտարարվում է կրկնամրցույթ։ Նշված 2 ոլորտներն են՝ արդարադատությունը և հանրային ֆինանսների կառավարումը։  Կրկնամրցույթի շրջանակներում հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2018 թվականի մայիսի 15-ը, ժամը՝ 18.00-ը:

Ուշադրություն.

Այն հայտերը, որոնք կներկայացվեն սահմանված ժամկետից ուշ և/կամ չեն ընդգրկի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի ծրագրի պայմանններին, չեն դիտարկվի:

Միաժամանակ խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ արդարադատության ոլորտի խնդիրներին ավելացել են ևս երկուսով, որոնք ներկայացված են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի թիրախային ոլորտները և դրանցում ընդգրկված խնդիրները փաստաթղթում։

Կրկնամրցույթի վերաբերյալ հայտարարությանը և անհրաժեշտ փաստաթղթերի կարող եք ծանոթանալ այստեղ։