Մայիսի 16-ին Եվարմիության կողմից ֆինանասնավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Վանաձորի քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների համար «Արդարադատության ոլորտ. խոցելի խմբերի համար արդարադատության հասանելիության մեծացում» թեմայով դասընթաց է կազմակերպվել։
Դասընթացին մասնակցել են 12 ներկայացուցիչներ, իսկ վեբինարի միջոցով դասընթացին են միացել շուրջ 55 մասնակիցները այլ քաղաքներից։
Դասընթացը վարել է ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ՔՀԿ ներկայացուցիչները հետաքրքրված են եղել պետական տարբեր կառույցներում մոնիթորինգ անցկացնելու մասին։ «Լավ կլիներ, որ մոնիթորինգ իրականացվեր, օրինակ, Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ։ Հանրային պաշտպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն է ցույց տալիս որոշակի խումբ անձանց: Մասնավորապես, իրականացնում է խորհրդատվություն, ինչպես նաև քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով ներկայացուցչություն և պաշտպանություն»,-նշեց Մարատ Ատովմյանը։
Նա նաև խոսեց ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի մասին, որով կարևորվում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար դրա հասանելիության բարձրացման, և նոր գործուն մեխանիզմների սահմանման անհրաժեշտությունը:
«Ըստ ծրագրի՝ անչափահասների արդարադատության ոլորտում բարեփոխումներն ուղղված են լինելու երեխաների համար արդարադատության հասանելիություն ապահովող կառուցակարգերի ստեղծմանը և զարգացմանը, իրավախախտ, տուժող, վկա երեխաների իրավունքների պաշտպանությանը և անհրաժեշտ առանձնահատկությունների արտացոլմանը ՀՀ օրենսդրության մեջ և պրակտիկայում»,-ասաց Ատովմյանը:
Հավելենք, որ ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.