«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, այսօր՝ մայիսի 25-ին, Գյումրու քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների համար «Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում. ՔՀԿ-ների կողմից մշտադիտարկման ենթակա խնդիրները» թեմայով դասընթաց էր կազմակերպվել։
Դասընթացը վարում էր ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Գևորգյանը: Նա ներկայացրեց, թե ինչ է հանրային քաղաքականությունների մշտադիտարկումը։ Անդրադարձ կատարվեց այն խնդրին, թե ինչու է անհրաժեշտ ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառումը։
Մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին դասընթացավարին։ Նշենք, որ այս դասընթացին մասնակցում էին ՔՀԿ 8 ներկայացուցիչներ:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: