2018 թ. մայիսի 30-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հայտարարված ծրագրային 9 թիրախ ոլորտներում ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհների հաղթող ճանաչված կոալիցիաների համար կանցկացվի ենթադրամաշնորհների իրականացման և հաշվետվություների ներկայացման վերաբերյալ խորհրդատվական սեմինար: Սեմինարը կվարեն «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարի տեղակալ, դրամաշնորհային հանձնաժողովի նախագահ Արտակ Սարիբեկյանը, ծրագրի հաշվապահական ընկերության՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ ներկայացուցիչներ Մելինե Հարությունյանը և Սամվել Դանիելյանը, ինչպես նաև ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող/իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը, մոնիտորինգի և գնահատման մասնագետ Նարինե Մեժլունյանը, մեդիա արշավների մասնագետ/լրագրող Ալիսա Չիլինգարյանը:
Հաղթողների ցանկը կարող եք գտնել այստեղ՝ https://ccd.armla.am/5370.html:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:
Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին։ Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի բյուջեն կազմում է 2.222.256 եվրո, որի 2.000.000 եվրոն տրամադրում է Եվրոպական միությունը:
Ծրագրի շրջանակներում 9 թիրախային ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների համար ուսուցումներ են կազմակերպվելու հետևյալ թեմաներով՝ պետական բյուջեի հատկացումների և քաղաքականությունների իրականացման մշտադիտարկում, հանրային քաղաքականությունների մշակման համար կարևորագույն խնդիրների հատկորոշում, ըստ դրանց՝ հանրային քաղաքականությունների վերլուծություն և մշակում, կոալիցիաների կառուցում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցություն կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: