Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Գավառի քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբի համար «Մարդու իրավունքներ. Հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքահեն ծառայություններ. մշտադիտարկման անհրաժեշտություն` ներառյալ ՔՀԿ-ների համար մշտադիտարկման գործիքի մշակումը» թեմայով դասընթաց տեղի ունեցավ։
Դասընթացը ներկայացրել է ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը։ Նա նշել է հիմնական այն խնդիրները, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձիք, այդ թվում՝ իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված։
Մարատ Ատովմյանն անդրադարձավ նաև համայնքահեն ծառայություններին՝ նշելով, որ դրանց զարգացումը պահանջում է և՛ քաղաքական, և՛ սոցիալական մոտեցումներ, որոնք ամրագրված են նաև հասարակական ծառայությունների իրկանացման քաղաքականությունում, ինչպես օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց բնակատեղիով, կրթությամբ, մատչելի տրանսպորտով, բուժօգնությամբ, և այլ անհրաժեշտ միջոցներով ապահովումը։
Նշենք, որ դասընթացին ներկա էին 7 ՀԿ ներկայացուցիչներ, իսկ վեբինարով ևս 6 մասնակիցներ էին հետևում դասընթացին։
Հավելենք, որ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: