2018 թ. հունիսի 13-ին՝ 14:00, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կհանդիպեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմը կհանդիպի ծրագրի թիրախային էներգետիկայի ոլորտում ենթադրամաշնորհ ստացած «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ցանցի հետ: Հանդիպման նպատակը համանուն ծրագրի ներկայացումն է: Հանդիպմանը կմասնակցեն նշված ծրագրի և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչները:
Իրավաբանների հայկական ասոցիացիան Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներ իր գործընկերների՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ից՝ 34 ամիս տևողությամբ:
Ծրագրի շրջանակներում ընտրված են 9 թիրախ ոլորտներ։ Դրանք են՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, Էներգետիկա։ Նախատեսվում է ոլորտի լիազոր մարմինների հետ՝ Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսության ձևաչափով վեր հանել առկա խնդիրները, մշակել, ջատագովել և բարելավել հանրային քաղաքականության ծրագրեր՝ նորարար գաղափարներով և լուծումներով:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Ծրագրի շրջանակներում տրամադրվելու են դրամաշնորհներ ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին)՝ երկու փուլով։ Դրամաշնորhների նպատակն է` ծրագիր թիրախ 9 ոլորտներում ստեղծել ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) կամ օժանդակել արդեն գործող ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին)՝ ապահովելով դրանց ազդեցության մեծացումը թիրախային ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման վրա, ինչպես նաև ուժեղացնել Կոալիցիաների ներքին կարողությունները։
Յուրաքանչյուր թիրախային ոլորտում տրամադրվելու է մեկ դրամաշնորհային ծրագիր՝ 12 ամիս ժամկետով։ Դրամաշնորհային ծրագրերից յուրաքանչյուրը ֆինանսավորվելու է մինչև քսանհինգ միլիոն ՀՀ դրամի չափով, իսկ ապա՝ երկրորդ փուլում առաջին փուլում հաղթող Կոալիցիաներին տրամադրվելու է լրացուցիչ ֆինանսավորում՝ մինչև յոթ միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով։ Երկրորդ փուլի դրամաշնորհային ծրագրերի իրականացման ժամկետն է՝ վեց ամիս։
Հաղթող ճանաչված Կոալիցիաների հետ դրամաշնորհային պայմանագրերը կնքվել են սույն թվականի մայիսի 31-ին, իսկ ծրագրերի իրականացումը մեկնարկել է սույն թվականի հունիսի 1-ից: