Այսօր՝ հունիսի 13-ին, էներեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը հանդիպեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին և ծրագրի կողմից էներգետիկայի ոլորտում դրամաշնորհ ստացած «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Հադիպմանը ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց, որ այս էներգետիկայի ոլորտում իրականացվելու է «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագիրը, որի դեպքում կիրականացվի հետևյալը՝
Գործողություն 1. ՏԻՄ‐երի էներգարդյունավետության եւ կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության նախաձեռնությունների մշտադիտարկում եւ բարելավում՝
- Կայուն էներգետիկ եւ կլիմայական զարգացման ծրագրերի (ԿԷԿԶԳԾ) ձևաչափի մշակում,
- ԿԷԿԶԳԾ համակարգչային հաշվարկա-վերլուծական փաթեթի մշակում,
- Միացյալ հաշվետվողական եւ մշտադիտարկման էլեկտրոնային, առցանց հարթակի ստեղծում,
- Առցանց հարթակի «բնակեցում» եւ տվյալների բնականոն մուտքի եւ հավաքագրման կազմակերպում:
Գործողություն 2. ՏԻՄ գնումների գործընթացում էներգարդյունավետություն և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակում և/կամ բարելավում ու առաջխաղացում՝
- Իրավասու գերատեսչությունների, մասնավոր հատվածի, ՏԻՄ եւ փորձագետների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձեւավորում,
- Իրավասու գերատեսչությունների, մասնավոր հատվածի, ՏԻՄ եւ փորձագետների հետ համատեղ քննարկումների անցկացում,
- Օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակում համապատասխան փորձագետների ներգրավմամբ,
Գործողություն 3. Էներգաարդյունավետության, կայուն էներգետիկ եւ կլիմատիկ զարգացման ոլորտում համայնքային գործունեության վերահսկողության եւ մշտադիտարկման գործում կանանց շերտի ներկայացնող խմբերի մասնակցության ակտիվացում՝
- Ուսումնասիրություն եւ հրավերք կին փորձագետներին մշտադիտարկման գործում ներգրավելու համար,
- Կին փորձագետների համար վերապատրաստման եւ կարողությունների հզորացման ուսուցողական ծրագրերի իրականացում,
- Կին փորձագետների տվյալների բազային ստեղծում,
- Մշտադիտարկման հարթակը կին փորձագետների կողմից լրացում «բնակեցում»:
Արտաշես Կիրակոսյանը հայտնեց, որ պատրաստակամ են ստեղծել աշխատանքային խումբ և անմիջական հանդիպումների, քննարկումներ ունենալ, աջակցել ծրագրի իրականացմանը:
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: