Commitment to Constructive Dialogue

«Բյուջե բոլորի համար» ծրագիրը ներկայացվել է Գորիսի քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին

Գորիսի քաղհասարկության կազմակերպությունների 28 ներկայացուցիչների համար այսօր՝ հունիսի 25-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ներկայացվել է հանրային ֆինանսների կառավարման ենթադրամաշնորհային «Բյուջե բոլորի համար» ծրագիրը։ Այն ներկայացրել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադիր խորհրդի անդամ Նվարդ Խաչատրյանը։

Նա նշեց «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի» ստեղծման, նրանում ընդգրկված ՔՀԿ-ների մասին, այնուհետև ներկայացրեց իրականացվելիք ենթադրամաշնորհային ծրագիրը՝ նշելով թե որ ծրագրի շրջանակներում և ում աջակցությամբ է իրականացվում վերջինս:

Նվարդ Խաչատրյանն իր խոսքում կարևորեց տեղական ՀԿ-ների դերն ու գործունեությունը այն առումով, որ վերջիններս ավելի լավ են տիրապետում առկա խնդիրներին և ծրագրեր իրականացնելիս մեծ է նրանց դերը շարունակականությունն ապահովելու ու շարունակական մշտադիտարկում իրակացնելու գործում: Նրա խոսքով, ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվելու է նոր Հայաստանում և ներառված բոլոր տարածաշրջաններում ծրագիրը կունենա տեղական համակարգողներ, որոնք էլ կապահովեն շարունակականությունը:

Հարց ու պատասխանի ձևով խոսվեց բյուջեի հանրային քննարկման մասին: ՔՀԿ ներկայացուցիչները խոսեցին այդ քննարկումների ժամանակ իրենց ներկայացրած առաջարկների, ինչպես նաև՝ հանրության պասիվ լինելու մասին: 

Նվարդ Խաչատրյանն իր խոսքում վստահեցրեց, որ ենթադրամաշնորհային ծրագրի ընթացքում մոնիթորինգ են անելու, ուսուցանելու են, ապահովելու են տեղեկատվություն, խնդիրներ են վեր հանելու, ապահովելու են շարունակականությունը:

Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: