Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 22-ին Կապանի քաղհասարակությունների կազմակերպությունների ինկուբատորի շրջանակներում անց է կացվել «Միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման արդիականացում պետական կրթական (որակավորման) ստանդարտների և համապատասխան ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման մեջ» և «Արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների, կրթության և սոցիալական ոլորտներում կառավարության ծրագրի հիմնադրույթները» թեմաներով դասընթացները։
Դասընթացն անց է կացրել «Ժողովրդավարական կրթության հայակական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի փորձագետ՝ Նորիկ Թունյանը։ Նա ներկայացրեց միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման արդիականացման պետական կրթական (որակավորման) ստանդարտները և համապատասխան ուսումնական ծրագրերի մշակման և ներդրմա միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման առանձնահատկությունները:
Մարատ Ատովմյանը ներկայացրեց արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների, կրթության և սոցիալական ոլորտներում կառավարության ծրագրի հիմնադրույթները:
Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: