![](https://ccd.armla.am/wp-content/uploads/2018/06/36283164_2150392818507654_4599108086441967616_n-copy.jpg)
Հունիսի 28-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Վանաձորի քաղհասարական կազմակերպությունների ինկուբատորում ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը դասախոսություն է կարդացել «Արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների ոլորտներում կառավարության ծրագրի հիմնադրույթները» թեմայով:
Նա ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները՝ նշելով հակակոռուպցիոն կրթության կառավարության, կանխարգելման և պատասխանատվության մասին։ Կարեն Զադոյանը ներկայացրել է նաև միջազգային հաջողված փորձը։ Մասնակիցների հետ քննարկվել են նաև վերջին օրերին Հայաստանում խոշոր մի քանի բացահայտումների, դրանց հիմնապատճառների ու հետևանքները վերացնելու ճանապարհների մասին։
Հավելենք, որ դասընթացի ավարտին Կարեն Զադոյանը և Լոռու մասնաճյուղի համակարգող Արթուր Սուքիասյանը անհատական խորհրդատվություն են տրամադրել՝ գյուղատնտեսության, արդարադատության, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների կառավարման և ծրագրային թիրախ 9 ոլորտներից դուրս գործունեություն ծավալող Վանաձորի ՔՀԿ ինկուբատորի մասնակիցներին։