
Հուլիսի 9-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Գյումրու քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորում «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), ոլորտներ, կառույցներ, քաղհասարակության մասնակցություն, ինչպես նաև ՔՀԿ-ների կողմից Եվրոպական միությունից ֆինանսական միջոցների հայթայթում» թեմայով դասընթաց անցկացվեց։
Այն վարել է ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը։
Նա ներկայացրել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի նպատակներն, ընդհանուր սկզբունքները, հիմնական ոլորտներն, ընդհանուր և վերջնական դրույթները։
Նշենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: