
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, հուլիսի 11-ին Կապանի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի մասնակիցների համար երկու դասընթաց է անցկացվել․ «Արդարադատության ոլորտ. Դատական համակարգում էթիկայի վարքագծի բարելավման անհրաժեշտությունը» և «Գյուղատնտեսություն. Խաչաձև՝ էլեկտրոնային գյուղատնտեսության բարելավման և զարգացման անհրաժեշտությունը» թեմաներով:
Ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց դատական համակարգում էթիկայի վարքագծի բարելավման անհրաժեշտությունը:
ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի փորձագետ Արթուր Գոմկցյանը ներկայացրեց, թե ի՞նչ է էլեկտրոնյաին գյուղատնտեսությունը։ Նրա խոսքով էլ. գյուղատնտեսությունը դա գյուղատնտեսությունում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման նոր ձևերի ու մեթոդների նախագծումը, զարգացումը և կիրառումն է: Այն նպաստում է գյուղատնտեսության և համայնքային զարգացմանը տեղեկատվական համակարգերի և հաղորդակցման գործընթացների բարելավման միջոցով:
Արթուր Գոմկցյանը նաև նշում է, որ էլեկտրոնային գյուղղատնտեսությունն օգնում է բարելավել գյուղատնտեսությունում ներգրավվածների կենսամակարդակը հետևյալի միջոցով.
- ավելի բարձր արտադրողականություն
- եկամուտների ավելացում
- ռիսկերի նվազեցում։