Commitment to Constructive Dialogue

Կապանի մշակույթի տան էլեկտրոնային գրադարանում ներկայացվել է «Բյուջե բոլորի համար» ծրագիրը

Հուլիսի 11-ին Կապան քաղաքի մշակույթի տան էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց»-ի կողմից կազմակերպված «Բյուջե բոլորի համար» ծրագրի ներկայացման հերթական միջոցառման մոնիթորինգի հաշվետվությունը:

Միջոցառմանը մասնակցել են Կապանի համայնքապետարանի, ավագանու, մարզպետարանի, մարզում գործող ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:

«Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ Նվարդ Խաչատրյանը ներկայացրել է «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց»-ը, նրանում ընդգրկված քաղհասարակության կազմակերպությունները, այնուհետև ներկայացրեց իրականացվելիք ենթադրամաշնորհային ծրագիրը։

Նա կարևորեց տեղական ՀԿ-ների դերն ու գործունեությունը այն առումով, որ վերջիններս ավելի լավ են տիրապետում առկա խնդիրներին, մնայուն են և կյարող են ծրագրի ավարտից հետո շարունակական մշտադիտարկում իրականացնել: Նվարդ Խաչատրյանը նշեց նաև ծրագրի մանրամասների, դրա շրջանակներում կազմակերպվելիք դասընթացների, պարզեցված բյուջի վերաբերյալ ուղեցույց մշակելու, հանրությանը այն ավելի հասանելի և հասկանալի դարձնելու վերաբերյալ: Վերջին մտքի վերաբերյալ ծավալվեց քննարկում, քանի որ մասնակիցներից կարծիք հայտնեցին, որ նույնիսկ պարզեցվելուց հետո հնարավոր է, որ այն շարունակի մնալ անհասկանալի շատերի համար: Այս հարցին ի պատասխան ասվեց, որ ծրագրում ընդգրկվելու են ոլորտի փորձագետներ, որոնք կապահովեն նախատեսված գործառույթների պատշաճ և նպատակային իրականացումը: