Հուլիսի 24-ին՝ ժամը 10-ին, Կապանի ՔՀԿ ինկուբատորում Հայաստանի համայնքների միության փորձագետ Անուշ Բեղլոյանը դասախոսություն կկարդա՝ «Տնտեսություն. ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմների թույլ մակարդակ տեղական աճի ռազմավարություններում և «խելացի համայնք» նախաձեռնություններում, այդ ռազմավարությունների և նախաձեռնությունների բարելավման, ջատագովության, մշտադիտարկման և դրանցում ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածության ապահովման անհրաժեշտություն» թեմայով: Դրան կհաջորդի անհատական խորհրդատվության տրամադրումը ՏԻՄ/տնտեսության, էներգետիկայի, արդարադատության, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների կառավարման և ծրագրային թիրախ 9 ոլորտներից դուրս գործունեություն ծավալող Կապանի ինկուբատորի ՔՀԿ-ներին:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.
1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։
Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են․
1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում
ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են մոտ 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորներին ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու է ընդհանուր թվով 33 դրամաշնորհ՝ յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։
Տավուշի մարզի ՔՀԿ-ները հնարավորություն ունեն՝ օգտվելու Վանաձորում գործող ինկուբատորից, Արագածոտնի ՔՀԿ-ները՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ինկուբատորներից՝ ըստ ՔՀԿ-ների տարածքային դիրքի, Վայոց ձորի ՔՀԿ-ները՝ Երևանի ինկուբատորից։