Commitment to Constructive Dialogue

Տեղի ունեցավ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադիր ժողովը

Հուլիսի 19-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներումտեղի ունեցավ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադիր ժողովը։ Թվով 8 քաղհասարակության կազմակերպություններից միջոցռամնաը մասնակցում էին 14 ներկայացուցիչներ։ 

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը նշեց, որ ժողովի վերաբերյալ նամակագրությունը վարվել է բաց, որպեսզի շատերը տեղյակ լինեն և ցանկության դեպքում մասնակցեն:  Նա հավելեց, որ չնայած դրան, մասնակիցների թիվը քիչ է, որը ևս խոսում է այն մասին, որ շատերը դեռ չեն հասկանում կամ արժևորում  պրոբացիայի դերը և փաստորեն լուրջ իրազեկման կարիք կա: 

Արտակ Կիրակոսյանը ներկայացրեց «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կանոնակարգը և Էթիկայի կանոնների նախնական տարբերակները, ինչպեսևկարևորվեց էթիկայի հանձնաժողովի դերը:

Որոշվեց նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ին մեկ տարով վերապահել Ցանցի քարտուղարության գործառույթների իրականացումը, իսկ կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանին` համապատասխանաբար նշանակել կառավարման խորհդի նախագահ: