Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) Գյումրու ինկուբատորի մասնակիցների համար ներկայացվել է «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը, քննարկվել են ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունները։
Սեմինարն անցկացրել է «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի իրավաբան՝ Եվգենիա Իվանովան։
Եվգենիա Իվանովան ներկայացրել է տվյալ ոլորտում առկա խնդիրները։ Նա նշեց, որ նախատեսվում է ստեղծել դիտորդական մարմին պրոբացիոն ծառայության գործունեությանը աջակցելու և վերահսկողության համար։
Մասնակիցներւ հետաքրքրվում էին, թե ինչպե՞ս է որոշվում հանցանք կատարած և պատիժը կրած անձի ուղղված լինելու հանգամանքը, ի՞նչ հետազոտություններ և մեթոդներ են կիրառվել հանցագործություն կատարած անձանց կողմից ռեցիդիվը կանխելու համար և այլն։ Եվգենիա Իվանովան պարզաբանեց ՔՀԿ ներկայացուցիչների բարձրացրած հարցերը, ինչպեսև ներկայացրեց ոլորտի նրբությունները։