
Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Վանաձորի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի ներկայացուցիչներին է ներկայացվել «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» և «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» կոալիցիան։
Քննարկվել է նաև ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունները։ Միջոցառումը վարել է «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի ղեկավար Արտաշես Տոռոզյանը:
Նա ներկայացրել է «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» կոալիցիայի ցանցը, ինչպեսև նշված ծրագրի իրականացմանն ուղղված գործունեության առաջիկա քայլերը։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին է ներկայացվել նաև մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման համայնքային կենտրոնի մոդելի մշակման գործընթացը, Գորիս և Սիսիան խոշորացված համայնքներում դրանց գործադրումը ինչպես նաև հետագայում հանրային քննարկումների միջոցով այդ կենտրոները ընդլայնելուն և զարգացնելուն միտված գործողությունների շրջանակը: Մասնակիցները քննարկել են կրթական ՔՀԿ ցանցի ձևավորումը, ՔՀԿ-ների դերի բարձրացումը կրթական ոլորտի հանրային քաղաքականության բարելավման գործընթացում և մի շարք այլ հարցեր: