Հուլիսի 23-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Գավառի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի ներկայացուցիչների համար դասընթաց էր կազմակերպվել «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը փոփոխված Սահմանադրության լույսի ներքո. առկա մարտահրավերներ, զարգացման հեռանկարներ»թեմայով:
Դասընթացը կարդացել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։
Խոսելով խոշորացված համայնքների մասին, նա նշեց, որ այն ունեցել է իր թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցությունը համայնքի կառավարման գործընթացների վրա։ Նրա խոսքով հաշվի չի առնվում բնակիչների կարծիքը այս կամ այն հարցի շուրջ, քանի որ, եթե նախկինում համայնքը փոքր էր, իսկ բնակչի ձայնը՝ լսելի, այս պարագայում այն կարծես թե կորում է խոշոր համայքներում։
Որպես դրական կողմ, Էմին Երիցյանը նշեց, որ վերջին տարիներին զգալի բարձրացել է հարկահավաքության մակարդակը։