Commitment to Constructive Dialogue

Գենդերային զգայուն բյուջետավորման մասնագետի

 1.    Ամփոփ տվյալներ

 

Ծրագրի անվանումը:               Բյուջե բոլորի համար

Տևողությունը:                               01.06.2018 – 31.05.2019թ.

Իրականացման վայր:              ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզեր

 

2.    Ընդհանուր նկարագրություն

Տեխնիկական առաջադրանքը մշակված է Գենդերային զգայուն բյուջետավորման մասնագետի համար: Փորձագետը հանդես կգա որպես  “Բյուջե բոլորի համար”  ծրագրի Փորձագիտական խմբի անդամ:

 

3.    Ծրագրի ամփոփ նկարագիրը

«Բյուջե բոլորի համար (Budget4All)» ծրագիրն իրականացվում է  Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Սյունիք, Վայոց Ձոր և Տավուշ մարզերում, Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի 5 անդամ կազմակերպությունների՝  «Մեղրու կանանց Ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի, «Կապանի կանանց Ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի, «Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի, «Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի և «Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել  Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերի 10 խոշորացված համայնքների տեղական բյուջեներում և տեղական մակարդակում իրականացվող ծրագրերում  երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը, ինչպես բարելավել ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմները ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների և հանրայնացման գործընթացներում, ինչպես նաև բարձրացնել նրանց մասնակցությունը այդ մեխանիզմների  բարելավման, մշտադիտարկման, ջատագովության գործընթացներում:

Ծրագրի թիրախային համայնքներն են ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի խոշորացված 10 համայնքները (Մեղրի, Կապան, Գորիս, Տաթև, Տեղ, Սիսիան, Գորհայք, Արենի, Գլաձոր, Բերդ):

4.    Առաջադրանքի նպատակը

Փորձագիտական խմբի գործունեությունը արդյունավետ վարելու նպատակով ԿԶՌԿՀ-ն հավաքագրում է կարճաժամկետ փորձագետի: Փորձագետի ներգրավվածության նպատակն է ԿԶՌԿՀ-ին տրամադրել համապատասխան ծառայություններ ու որոշակի արդյունքներ, ինչպես նկարագրված է ստորեւ:

5.    Առաջադրանքներ

Ծրագրի ղեկավարի անմիջական հսկողությամբ ու Փորձագիտական հանձնախմբի ուղղորդմամբ, ինչպես նաև ծրագրային թիմի և գործըկերների հետ սերտ համագործակցությամբ` Գենդերային փորձագետը հանդես կգա որպես Ծրագրի փորձագիտական հանձնախմբի անդամ և պատասխանատու կլինի.

  • Իրականացնելու համայնքային բյուջեների վերլուծություն գենդերային տեսանկյունից, այդ թվում` խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից.
  • Ներկայացնել Հանրային կառավարման ոլորտում տեղական բյուջեներում և տեղական մակարդակում իրականացվող ծրագրերում  երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների  վերաբերյալ առաջարկություններ:

 

Մասնավորապես՝

  • Իրականացնել շահառու 10 համայնքների տեղական մակարդակում իրականացվող ծրագրերի  վերլուծություն՝  երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման՝ ներառյալ  խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից:
  • Իրականացնել շահառու համայնքների բյուջեների առանձին հատվածների գենդերային ազդեցության գնահատում: Այդ նպատակով անցկացնել ֆոկուս խմբային քննարկումներ ՏԻՄ ղեկավարների և աշխատակազմի, ավագանու անդամների, ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որոնք զբաղվում են ծրագրերի մշակմամբ և  ներգրավված են դրանց իրականացման գործընթացներին:
  • Ծրագրի սոցիոլոգի հետ համատեղ իրականացնել հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալների վերլուծություն::
  • Իրականացնել ծրագրի շահառու համայնքների ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և համայնքային նշանակության կառույցների ներկայացուցիչների գենդերային գիտելիքների հաղորդմանն ուղղված դասընթացներ:
  • Մասնակցել ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների, ՔՀԿ կոալիցիաների և շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կազմակերպվող “Town Hall” և “Chatham House” ձևաչափով փորձագիտական երկու աշխատաժողովներին և համայնքային  3 ժողովներին՝  ծրագրի հիմնախնդրային ոլորտում  առանցքային խնդիրների վերհանման  և դրանց վերաբերյալ ոլորտային հանրային քաղաքականությունների մշակման շուրջ առաջարկությունների հավաքագրման նպատակով:
  • Ամփոփել և փորձագիտական խմբին ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝  երեխաների և գենդերային զգայուն (ներառյալ  խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից) բյուջետավորման մեխանիզմների վերաբերյալ:
  • Ծրագրի իրականացման ընթացքում մասնակցել փորձագիտական խմբի պարբերական հանդիպումներին:

6.    Հիմնական ձեռքբերումներ

Գենդերային փորձագետը, որպես ծրագրի փորձագիտական խմբի անդամ, ԿԶՌԿՀ-ին պետք է տրամադրի հետևյալ առանցքային արդյունքները՝

  • Ծրագրի շահառու 10 համայնքների բյուջեների և տեղական մակարդակում իրականացվող ծրագրերի՝ երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման՝ ներառյալ խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից  վերլուծության արդյունքների վերաբերյալ զեկույցներ,  ներկայացման վերջնաժամկետ՝ 15 նոյեմբեր, 2018թ.:
  • Հանրային քաղաքականության բարելավման առաջարկությունների փաթեթ՝ երեխաների և գենդերային զգայուն (ներառյալ  խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից) բյուջետավորման մեխանիզմների վերաբերյալ, ներկայացման վերջնաժամկետ՝ 28 փետրվար, 2019թ.:

 

  1. Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

Գենդերային փորձագետը պետք է ունենա՝

  • Գենդերային հիմնախնդիրներին և կանանց իրավունքներին առնչվող ոլորտային գիտելիքներ:
  • Գենդերային ոլորտին առնչվող քաղաքականությունների և փաստաթղթերի  գերազանց իմացություն:
  • Համայնքային բյուջեների մշակման և իրակացման գործընթացների վերաբերյալ գիտելիքների իմացություն:
  • Համայնքային բյուջեները գենդերային տեսանկյունից, այդ թվում` խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից վերլուծության գիտելիքներ և փորձ:
  • Դասընթացավարի հմտություններ:
  •  Գենդերային հիմնախնդիրների ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ:
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ:
  • Հայերեն լեզվի գերազանց գրավոր և բանավոր իմացություն:
  • MS Office փաթեթի իմացություն: 
  • Պատասխանատվության բարձր զգացողություն: