«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում 20 երիտասարդներ Տավուշի մարզի Դիլիջան և Նոյեմբերյան խոշորացված համայնքներում կիրականացնեն մատուցվող համայնքային ծառայությունների մոնիթորինգ:
Հուլիսի 27-ին Դիլիջանում տեղի ունեցած երիտասարդների հետ դասընթացին «Մասնակցային մոնիթորինգի հիմունքներ» թեման ներկայացրեց ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը: Նա ներկայացվել է մասնակցային մոնիթորինգի կարևորությունը, ներգրավվելու մեխանիզմներն ու ձևերը։
Ծրագրի սոցիոլոգ Սոնյա Մսրյանը ներկայացրել է տնային տնտեսությունների քանակական հետազոտության մեթոդաբանությունը, աղբահանության և լուսավորության ոլորտի մոնիթորինգի մեթոդաբանությունը։
Մոնիթորներին ներկայացվեցին այն հարցաթերթերը, որոնցով իրականացնելու են հարցումները, և մոնիթորինգը։
Իրենց ունեցած փորձից ելնելով մասնակիցները բարձրացրեցին մոնիթորինգ իրականացնելու ժամանակ իրենց հանդիպած դժվարությունների ու խնդրահարույց հարցերի հետ կապված օրինակները և քննարկվեցին ու հաստատվեցին դրանց լուծման ճանապարհները:
Նշենք, որ «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: