Ծրագրի անվանումը – «Բյուջե բոլորի համար»
Կոալիցիայի անվանումը – «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց»
Կոնսոցիումի կազմը – Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ, Կապանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ, Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ, Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ, Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ
Տևողությունը՝ 01.06.2018 – 31.05.2019 (12 ամիս)
Ծրագրի բյուջեն – Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 24 947 880 ՀՀ դրամ,
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը՝ 22 448 200 ՀՀ դրամ,
Դիմողի ֆինանսական ներդրման չափը՝ 2 499 680 ՀՀ դրամ
Վայրը՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզեր
Հայաստանի Հանրապետությունը ֆորմալ վավերացրել է գենդերային ուղղվածության գրեթե բոլոր միջազգային իրավական ակտերը և որպես ՄԱԿ-ի ու Եվրախորհրդի անդամ և Եվրոպայի ինտեգրմանը միտված անկախ պետություն, ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ ոչ միայն վավերացնել միջազգային կարևորագույն իրավական փաստաթղթերը, այլև համաձայնեցնել ազգային օրենսդրությունն այդ փաստաթղթերի դրույթներին (Պեկինյան գործողությունների ծրագիր, ՄԱԿ-ի <<Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին>> կոնվենցիա, ինչպես նաև տեղական` ՀՀ կառավարության գործունեության 2012-2015թթ. ծրագիր, ՀՀ կառավարության կողմից արձանագրային որոշմամբ հաստատված Գենդերային քաղաքականության հայեցակարգ, ՀՀ Կայուն զարգացման ծրագիր փաստաթղթերում, «CEPA»-ում ավելի ընդհանրական իմաստով (գենդերային հավասարություն բաժնում), «2020» փաստաթղթում՝ Գենդերային հավասարություն և հակախտրականություն ավելի ընդհանրական իմաստով (գենդերային հավասարություն):
Սակայն այս կարևոր փաստաթղթերի պահանջներից ելնելով բաց են մնում հետևյալ կարևոր խնդիրները.
- Երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների թույլ մակարդակ ազգային և տեղական մակարդակներում, ինչպես նաև ՔՀԿ‐ների և ՔՀԿ‐ ների կոալիցիաների շրջանում: Առկա է այդ մեխանիզմների բարելավման, մշտադիտարկման, ջատագովության և դրանցում ՔՀԿ‐ների ավելի մեծ ներգրավվածության ապահովման անհրաժեշտություն:
- ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմների թույլ մակարդակ դյուրացված ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների և հանրայնացման գործընթացներում: Առկա է այդ մեխանիզմների բարելավման, մշտադիտարկման, ջատագովության և դրանցում ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածության ապահովման անհրաժեշտություն:
Ամփոփիչ գործողություններ
Առաջարկվող նախագծի մոտեցումը հետևյալն է՝
Հանրային ֆինանսների կառավարում ոլորտում վերը նշված խնդիրների լուծման և արդյունքների նվաճման համար Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն Հիմնադրամը «Բյուջե բոլորի համար» ծրագրի շրջանակներում կապահովի Վիննեթ Հայաստան Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի , ինչպես նաև կանանց հարցերով զբաղվող այլ ՔՀԿ-ների համատեղ ջանքերն ու մասնակցությունը՝ Կառավարության և Տեղական ինքնակառավարման մարմինների հետ կայուն երկխոսություն ապահովվելու և փաստարկված հանրային քաղաքականություններ մշակելու, բարելավելու, ինչպես նաև քաղաքականությունների կիրառման վերաբերյալ ջատագովություն, մշտադիտարկում իրականացնելու համար:
Հայաստանի 3 մարզերի 10 խոշորացված համայքներում Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն Հիմնադրամը (ԿԶՌԿՀ) և Վիննեթ Հայաստան ցանցի անդամ վեց կազմակերպությունները կիրականացնեն հետևյալը՝
- ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի 10 խոշորացված համայնքներում կիրականացվի առանցքային խնդիրների շուրջ հանրային քաղաքականությունների ու բյուջեների մոնիթորինգ և կներկայացվի եզրակացություններ ու առաջարկություններ համապատասխան պետական իրավասու մարմիններին, ՏԻՄ-երին:
- Կապահովվի ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և այլ դերակատաների համար ոլորտային կարողությունների զարգացում՝ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու և շարունակականությունը ապահովվելու համար:
- Կիրականացվի ծրագրի հիմնախնդրային ոլորտներում առանցքային խնդիրների վերհանում և դրանց վերաբերյալ ոլորտային հանրային քաղաքականությունների մշակում և բարելավում “՛Town Hall” և “Chatham House” ձևաչափով փորձագիտական աշխատաժողովների և համայնքային ժողովների միջոցով
- Կմշակվի և կներդրվի ՏՏ փորձարարական հավելված՝ Երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետությունը համայնքներում գնահատելու համար:
- Տեղի կունենա ծրագրի ամփոփիչ հանդիպում «ԳԹԽ» հարթակում՝ ծրագրի արդյուքները ներկայացնելու համար /շահագրգիռ կողմեր, կառավարություն, ՏԻՄ, փորձագետներ/
Ծրագիրը կնպաստի Վիննեթ Հայաստան ցանցի, այլ ՔՀԿ-ների, ՀՀ կառավարության, ՏԻՄ-երի և այլ շահագրգիռ կողմերի միջև համագործացության խթանմանը, փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ոլորտային հանրային քաղաքականությունների բարելավմանն ու ջատագովությանը։
Երկրորդ ծրագիր – «Վիննեթ Հայաստանի կոալիցիոն ցանցի հզորացում»
Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի շրջանակներում, ՙԲյուջե բոլորի համար՚ նախագծի արդյունքում ընդլայնվել է Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցը, որն այսօր ունի 11 անդամներ և գործում է Հայաստանի 5 մարզերում /Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ, Լոռի և Արագածոտն/:
Նախագծի ընդհանուր նպատակն է ՝ Նպաստել Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի ազդեցության բարձրացմանը՝ ցանցի ներքին և արտաքին ընթացակարգերի մշակման, ոլորտային կարողությունների զարգացման միջոցով:
Ծրագրով նախատեսվում է ՝
Մշակել Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի թիրախային երկու ոլորտների հանրային քաղաքականությունների
մշտադիտարկման և բարելավման, ցանցի ռազմավարական և ֆոնդահայթհայթման պլանները:
Մշակել Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի Էթիկայի կանոնները` ներառյալ շահերի բախման քաղաքականությունը, իրականացնել կանոններով սույն ծրագրային հաշվետու ժամանակահատվածում նախատեսված գործողություններ և արդյունքներ ունենալ։
Մշակել Վիննեթ Հայաստան ցանցի կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի հանրային քաղաքականությունների մշտադիտարկման և բարելավման պլանը։
Ստեղծել Վիննեթ Հայաստան կոլիցիոն ցանցի գործունեությունը լուսաբանող վեբ կայքը և տեղեկատվական փաթեթի մշակել:
Ուժեղացնել ԶԼՄ-երի կարողությունը՝ գենդերային զգայուն տեսանկյունից տեղեկտվությունը լուսաբանելու համար:
Տևողությունը՝ 01.01.2019 – 30.06.2019 (12 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն 9,154,000 ՀՀ դրամ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ներդրումը՝ 7,404,000 ՀՀ դրամ։
Իրականացնող գործընկերներ՝ Վիննեթ Հայաստան կոալիցիոն ցանցի 11 անդամ կազմակերպություններ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: