Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհային ծրագրեր իրականացնող կազմակերպությունները կմասնակցեն ԻՀԱ կենտրոնական գրասենյակում կազմակերպվող հանդիպում/քննարկմանը
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, հաջողություններն ու դժվարությունները քննարկելու նպատակով սույն թվականի օգոստոսի 14-ին ժամը 11:00-ին ԻՀԱ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա հանդիպում ենթադրամաշնորհային ծրագրեր իրականացնող կոալիցիաների/ցանցերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց կողմից իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրերի ընթացքը և կքննարկվեն դրանց սռավել արդյունավետ ու նպատակային իրականացման հնարավորությունները: