Ծրագրի անվանումը | «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» |
Կոալիցիայի անվանումը | «Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիա» |
Կոնսոցիումի կազմը | «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ |
Ծրագրի իրականացման վայր(եր)ը | Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզեր |
Ծրագրի ընդհանուր տևողությունը | 12 ամիս |
Ծրագրի ընդհանուր բյուջեն | 25 000 000 ՀՀ դրամ |
Դրամաշնորհի հայցվող գումարը | 22 500 000 ՀՀ դրամ |
Դիմողի ներդրումը | 2 500 000 ՀՀ դրամ |
Ծրագրի նպատակները
|
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ 4 մարզերում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում։
Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են․
|
Թիրախ խմբերը և շահառուները | Ծրագրի թիրախ խմբերն են հանդիսանում՝ ԿԳՆ-ը, ԱՍՀՆ-ը, թիրախ 4 մարզպետարանների համապատասխան վարչություններն ու բաժինները, քաղաքապետարանների համապատասխան բաժինները, ում կոնկրետ ուղղված են ծրագրային գործողությունները որոշումների կայացման գործընթացներում ներառելու առումով:
Ծրագրի ուղղակի շահառուներն են հանդիսանում թիրախ 4 մարզերի ԿԱՊԿՈւ և հաշմանդամություն ունեցող երեխաները, ովքեր տարբեր սոցիալական, կրթական և վերականգնողական ծառայությունների կարիք ունեն, որոնց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 2200: Նրանք չպետք է դուրս մնան իրենց համայնքներում որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություններից: Իսկ ծրագրի անուղղակի շահառուներն են համարվում նրանց ընտանիքները, համայնքները: |
Ակնկալվող արդյունքները
|
|
Հիմնական գործողությունները | Գործողություն 1
Ներառական կրթության մոնիտորինգ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի դպրոցներում 1.1 Մոնիտորինգի գործիքի մշակում 1.2 Քաղաքացիական խմբի ընտրւթյուն և ուսուցում 1.3 Հանդիպումներ թիրախ հաստատությունների հետ, պայմանավորվածությունների ձեռքբերում 1.4 Մոնիտորինգային այցերի կազմակերպում, դիտարկումների, հարցումների և ֆոկուս խմբերի իրականացում 1․5 Chatham House ձևաչափով քննարկման կազմակերպում 1.6 Հավաքագրված տեղեկատվության վերլուծություն, մոնիտորինգի ամփոփ զեկույցի պատրաստում և տպագրում 1.7 ԿԳՆ-ի հետ հանդիպման իրականացում, կատարված աշխատանքների ներկայացում, համագործակցություն Գործողություն 2 Համայնքահեն աջակցության կենտրոնների կարիքի գնահատում․ 2.1 Հարցազրուցավարների ուսուցում 2.2 Թիրախ մարզերում կարիքի գնահատման իրականացում, տեղեկատվության հավաքագրում 2.3 Town Hall ձևաչափով ժողովի կազմակերպում 2.4 Հավաքագրված տեղեկատվության վերլուծություն, կարիքի գնահատման զեկույցի պատրաստում 2.5 Կլոր սեղան քննարկումների կազմակերպում 4 մարզերում պատկան մարմին․մասնակցությամբ 2.6 ԱՍՀՆ-ի հետ հանդիպման իրականացում, կատարված աշխ․-ի ներկայացում, համագործակցություն Գործողություն 3 Սոցիալական ներառման, աջակցության և համագործակցության հայեցակարգի մշակում և ներդնում 3.1 Աշխատանքային խմբերի ստեղծում 4 մարզերում 3․2 Կայքի պատրաստում և գործարկում 3․3 Կոալիցիոն ժողովների կազմակերպում 3.4 Աշխ․խմբերի աշխատանքներ, 4 հանդիպումների իրականացում, խնդիրների, առաջարկների վերհանում 3.5 Աշխ․խմբերի հետ համատեղ հայեցակարգի մշակում սոցիալական ներառման, աջակցության և սոցիալական համագործակցության վերաբերյալ, 4 հանդիպումների կազմակերպում 3․6 Արմավիր ճամբարի կազմակերպում 3.7 ԱՍՀՆ-ի և ԿԳՆ-ի հետ 2 հանդիպումների իրականացում, հայեցակարգի ներկայացում, ներդրմանն ուղղված ՇՊ քարոզարշավի իրականացում 3.8 Ծրագրի փակման համաժողովի կազմակերպում, արդյունքների ամփոփում
|
Երկրորդ ծրագիր՝
Ծրագրի անվանումը | «Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում» |
Հիմնական դիմողի անվանումը | «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ |
Ծրագրի իրականացման վայր(եր)ը | ՀՀ բոլոր մարզեր և Երևան |
Ծրագրի նպատակները | Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի/ՀԵՄԿ-ի կարողությունները՝ հանուն համընդհանուր ներառականության և սոցիալական աջակցության։ |
Թիրախ խմբերը և շահառուները | Ծրագրի թիրախ խմբերն են հանդիսանում Կրթության և գիտության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մարզպետարանների համապատասխան վարչություններն ու բաժինները, ում կոնկրետ ուղղված են ծրագրային գործողությունները որոշումների կայացման գործընթացներում ներառելու առումով:
Ծրագրի շահառուներն են հանդիսանում կոալիցիային անդամակցած 33 կազմակերպությունները։ |
Հիմնական գործողությունները |
|