Ծրագրի անվանումը – «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագիր
Կոալիցիայի անվանումը – Հայաստանի գյուղատնտեսական դաշինք
Կոնսոցիումի կազմը – «ՕքսԵՋեն» Երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն, ՎԻՍՏԱԱ Փորձագիտական կենտրոն խորհրդատվական ՀԿ, ՇԵՆ բարեգործական հասարակական կազմակերպություն, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ, ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ, «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ;
Ծրագրի տևողությունը – 12 ամիս
Ծրագրի բյուջեն – Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 25,000,000, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը՝ 22,500,000, Դիմողի ֆինանսական ներդրման չափը ՝ 2,500,000:
Իրականացման վայրը – Երևան և ՀՀ 10 մարզեր
Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինքը ստեղծվել է 2011 թվականին և այս 7 տարիների ընթացքում մասնակցել է գյուղատնտեսության ոլորտի քաղաքականությունների մշակմանը, իրականացրել է լոբբինգ և փորձագիտական խորհրդատվություն՝ գյուղատնտեսական վարկերի հասանելիության, Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեությունն ու պարենային անվտանգությունը կարգավորող իրավական դաշտի բարելավման ուղղություններով, ինչպես նաև աջակցել է Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նախագծի և գյուղատնտեսական այլ ծրագրերի մշակմանը և գենդերային ուղղորդմանը:
Այսօր Դաշինքը ﬕավորում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող 18 հիմնական և 2 ասոցացված ﬕջազգային և տեղական կազմակերպություններ:
Ծրագրի ընդհանուր նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը` ագրարային քաղաքականության բարելավման միջոցով: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ագրարային քաղաքականության բարելավմանն ուղղված առնվազն յոթ առաջարկությունների ներկայացում, որոնցից առնվազն երկուսը, որպես մշակված հայեցակարգային դրույթներ, կներառվեն գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության օրակարգում:
Հատուկ նպատակներ
Հատուկ նպատակ 1՝ Հզորացնել Գյուղատնտեսական դաշինքը գյուղատնտեսության ոլորտում արդար մրցակցություն ապահովող քաղաքականության բարելավելավմանը նպաստելու համար
Նախատեսվում է գյուղատնտեսության վարման առանձնահատուկ չորս տարբեր գոտիներ ունեցող ՀՀ 4 մարզերում ավելի քան 100 ֆերմերեների (այդ թվում՝ կոոպերատիվների անդամների) ու ոլորտի այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ մասնակցությամբ անցկացնել տարաբեր աշխատաժողովներ, իսկ այնուհետև՝ Երևանում «Ֆերմերների կոնգրես», որի ընթացքում կվերհանվեն ու կքննարկվեն ոլորտի խնդիրները, դուրս կբերվեն առաջնահերթ լուծում պահանջող առնվազն չորս խնդրի լուծման ամենաիրատեսական սցենարները: ՔՀԿ-կառավարություն աշխատանքային խմբի կողմից կմշակվեն հայեցակարգային փաստաթղթեր կամ դրույթներ (առաջարկություններ), որոնք կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին: Պետական քաղաքականության օրակարգում այդ առաջարկությունների ընդգրկմանը և ընդունմանը նպաստելու նպատակով կիրրականացվի ակտիվ ջատագովություն, այդ թվում՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի ու տարատեսակ հանրային միջոցառումների միջոցով:
Այդ հատուկ նպատակի ներքո կիրականացվի պետական օժանդակության առնվազն մեկ ծրագրի մոնիտորինգ: Մոնիտորինգի արդյունքում ձևավորված առաջարկությունների ընդունմանն ուղղված ակտիվ ջատագովություն կիրականացվի:
Հատուկ նպատակ 2՝ Նպաստել գյուղատնտեսական կոոպերատիվների կայացմանը և հզորացմանը, որպես փոքր ֆերմերների ռեսուրսները միավորելու, արդյունավետ օգտագործելու և շուկայում մրցունակություն ապահովելու միջոց:
Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրների համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, ինչպես նաև կոոպերատիվների զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրային առաջարկություններ ձևավորելու նպատակով կիրականացվի հետազոտություն: Արդյունքում կմշակվեն երկու հայեցակարգային փաստաթղթեր (առաջարկություններ): Պետական քաղաքականության օրակարգում այդ առաջարկությունների ընդգրկմանը և ընդունմանը նպաստելու նպատակով նույնպես կիրրականացվի ակտիվ ջատագովություն, այդ թվում՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի ու տարատեսակ հանրային միջոցառումների միջոցով:
Երկրորդ ծրագիր – «Գյուղատնտեսական դաշինքի կարողությունների զարգացում»
«Գյուղատնտեսական դաշինքի կարողությունների զարգացման» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի կարողությունների զարգացմանը և հզորացմանը՝ որպես առանձնահատուկ նպատակ ունենալով Դաշինքի ֆինանսական կայունությանը և արդյունավետ կառավարմանը նպաստող կարողությունների զարգացումը՝ միջազգային կապերի ստեղծման և լավագույն փորձի ներդրման միջոցով:
Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ Գյուղատնտեսական դաշինքի անդամ 7 կազմակերպությունների միջոցով:
Ծրագրի հիմնական գործողություններն են.
Դաշինքի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների իրականացում միջազգային փորձագետի կողմից
Դաշինքի ռազմավարական զարգացման պլանի մշակում
Միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով արտագնա ուսումնական/ճանաչողական այցելություն ԵՄ անդամ երկիր
Դաշինքի նոր երկլեզու կայքի ստեղծում
Որպես արդյունք.
Դաշինքը կհարստացնի իր գիտելիքները՝ ուղղված ֆինանսական միջոցների հայթայթմանը և արդյունավետ
կառավարմանը՝ օգտագործելով տեղական/ միջազգային լավագույն փորձը
Դաշինքի կողմից համատեղ կմշակվի ծրագրի առաջարկ
Դաշինքի և միջազգային փորձագետի կողմից կմշակվի Դաշինքի ռազմավարական զարգացման պլանը
Միջազգային այցելության արդյուքնում կմշակվի Դաշինքի զարգացմանն ուղղված առաջարկների փաթեթ
Կգործարկվի Դաշինքի կայքը
Ճանաչողական- ուսումնական այցի շնորհիվ Դաշինքը ձեռք կբերի միջազգային հարթակներում գործունեություն ծավալող կոալիցիոն գործընկեր/կազմակերպություններ: