Commitment to Constructive Dialogue

Աշխատանքային հանդիպում «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամների հետ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրն իրականացնող  «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի  անդամ ՔՀԿ ներկայացուցիչների հետ սույն թվականի օգոստոսի 9-ին Իրավաբանների հայկական  ասոցիացիայի  կենտրոնական գրասենյակում կազմակերպվեց աշխատանքային հանդիպում:

Հանդիպման նպատակն էր քննարկել ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքը, հաջողությունները ու դժվարությունները:

Հանդիպմանը ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի  նախագահ Կարեն Զադոյանը, ծրագրում ընդգրկված համապատասխան մասնագետներ, ինչպես նաև՝  ներկայացուցիչներ   «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Աստղացոլք», և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություններից:

Քննարկումների ժամանակ որպես ծրագրի շրջանակներում արձանագրված հաջողություններ նշվեցին «Աջակցություն պրոբացիային ազգային ցանցի» ստեղծումը, ազգային ցանցի Կառավարման խորհրդի ընտրությունը, էթիկայի հանձնաժողովի անդամների առցանց ընտրության մեկնարկը, «Աջակցություն պրոբացիային ազգային ցանց»-ի տարբերանշանի, կանոնակարգի և էթիկայի կանոնների մշակումն ու հաստատումը:

Քննարկվեցին նաև ծրագրով նախատեսված առաջիկա գործողությունները և դրանց սռավել արդյունավետ ու նպատակային իրականացման հնարավորությունները:

Մասնակիցների կարծիքով աշխատանքային հանդիպումն անցավ բավական արդյունավետ և փոխադարձ համաձայնությամբ որոշվեց որոշակի պարբերականությամբ կազմակերպել նմանատիպ հանդիպումներ: