2018թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունենալու «ՀՀ-ում Տեղական Ինքնակառավարման (Սահմանադրական, Տարածքային և Օրենսդրական) Բարեփոխումների Համատեքստում Տեղական Իշխանությունների և ՔՀԿ-ների Համագործակցության, Տեղական Ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության Նոր Հնարավորությունները» խորագրով սեմինար-քննարկում։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են՝ հանրային ֆինանսների կառավարում, մարդու իրավունքներ, արդարադատություն, բիզնես, կրթություն, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում: