
2018թ. ապրիլի 11-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող Կապանի ՔՀԿ ինկուբատորում կայացավ «Մարդու իրավունքներ. «Իրավահավասարության մասին» ՀՀ օրենք. հաշմանդամություն ունեցող անձանց մասով շեշտադրումները օրենքում» թեմայով սեմինար: Միջոցառմանը մասնակցում էին Կապանի ՔՀԿ ինկուբատորի մասնակիցները: Հանդիպման սկզբում ինկուբատորի մասնակիցների ներկայացան, որից հետո մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյան սեմինար-դասախոսության ձևով ներկայացրեց թեման:
Հանդիպմանը մասնակցող ՔՀԿ-ների ներկայացուցիչները դասընթացավարին ուղղեցին իրենց հուզող հարցերը քննարկվող թեմայի վերաբերյալ:
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում: