Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց»-ի կողմից ս/թ օգոստոսի 20-ից 28-ն ընկած ժամանակահվածում շահառու 10 համայնքներում (Մեղրի, Կապան, Գորիս, Տաթև, Տեղ, Սիսիան, Գորհայք, Արենի, Գլաձոր, Բերդ) կազմակերպվել են ֆոկուս խմբային քննարկումներ: Ծրագրում նախատեսված յուրաքանչյուր համայնքում իրականացվել է երկուական ֆոկուս խմբային քննարկումներ ՏԻՄ-երի և ՔՀԿների, ՊՕԱԿ-ների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների շրջանում (հանրային կարծիքի, ծրագրերի ազդեցության և գնահատման նպատակով): Հանդիպում քննարկումները կազմակերպվել են տեղական համակարգողների կողմից` համայնքապետարանների ակտիվ ներգրավմամբ: Յուրաքանչյուր համայնքում տեղի է ունեցել երկու հանդիպում՝ 8-14 մարդու մասնակցությամբ: Խմբերից մեկում մասնակցություն են ունեցել համայնքապետարանների աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, ավագնու անդամներ, համայնքի ղեկավարներ կամ տեղակալները, իսկ երկրորդում` ՔՀԿ ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ, համայնքային ենթակայության կազակերպությունների աշխատակիցներ: Ֆոկուս խմբային քննարկումների նպատակը համայնքային բյուջեի ձևավորումից մինչև ծախսային հոդվածներ տեղեկացվածության և իրավիճակի գնահատումն էր` նաև գենդերային և խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից: