Սեպտեմբերի 25-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «ՓՄՁ համագործակցության ասոցացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանի կողմից անհատական խորհրդատվություն են ստացել բիզնեսի և գյուղատնտեսության ոլորտում գործող Գեղարքունիքի մարզի քաղհասարակության ինկուբատորի 3 ՔՀԿ ներկայացուցիչները:
Գավառի ՔՀԿ ինկուբատորի ներկայացուցիչները ներկայացրին իրենց ծրագրերը հանրային քաղաքականությունների մոնիտորինգի և բարելավման հետ կապված, իրենց մտահոգությունները:
Տիգրան Գասպարյանը նշեց այն կարևոր հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել ծրագրի իրականացման համար՝ հատկապես կարևորելով երկրում ընթացող ինչպես քաղաքական իրաողությունները, այնպես էլ օրենսդրական փոփոխությունները: Անհատական խորհրդատվության ավարտին կարևորվեց մշտական և համագործակցային կապը՝ ոլորտում իրական արդյուքների հասնելու ուղղությամբ:
Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը։