Հոկտեմբերի 16-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորի շրջանակներում Գյումրիում տեղի ունեցավ «Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ, փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում, կոալիցիաների կառուցում, ՔՀԿ-կառավարություն երկխոսություն» թեմայով սեմինար։
Դասընթացը վարում էր Մարատ Ատովմյանը։
Մասնակիցները քննարկեցին փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ինչպես աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ արդյունավետ երկխոսություն ունենալու համար, որպեսզի բարձրացված հարցրեը քննարկամն առարկա դառնան և լուծում ստանան։
Ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը դրամաշնորհային առաջարկների կազմման վերաբերյալ Գյումրու ինկուբատորի ՔՀԿ-ներին անհատական խորհրդատվություն է տրամադրել։