Commitment to Constructive Dialogue

ՔՀԿ-ների ինկուբատորների անդամ ՔՀԿ-ների համար հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման (մշակում, վերանայում և ջատագովություն) ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մասին.

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը (այսուհետ` Ծրագիր), որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը, երկխոսությունը կառավարության և ՏԻՄ-երի հետ:

 

Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

 

Ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչի նպատակը.

 

Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները փաստում են, որ ծրագրի թիրախային և հանրային այլ ոլորտներում առկա են խնդիրներ, որոնց լուծման և արդյունքների նվաճման համար հարկավոր են մասնագիտական հմտություններ ունեցող ՔՀԿ սեկտորի համատեղ ջանքերն ու մասնակցությունը, Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) հետ կայուն երկխոսությունը և փաստարկված հանրային քաղաքականությունների մշակումը, բարելավումը և դրանց ջատագովությունը, ինչպես նաև քաղաքականությունների կիրառման վերաբերյալ մշտադիտարկման անցկացումը։

ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևանում Ծրագրի շրջանակներում գործարկվող ՔՀԿ-ների ինկուբատորների անդամ ՔՀԿ-ները վերը նշված հմտությունները զարգացնելու նպատակով մոտ 6 ամիս շարունակ տարբեր ձևաչափերով ինտենսիվ աշխատել են Ծրագրի տեղական և միջազգային փորձագետների հետ։

Ծրագրի այս փուլում հայտարարվում է ՔՀԿ-ների ինկուբատորների անդամ ՔՀԿ-ներին (այսուհետ՝ ՔՀԿ-ներ) տրամադրվող փոքր ենթադրամաշնորհների մեկնարկը, որի նպատակներն են՝

Ընդհանուր նպատակ.

Ծրագրի թիրախ 9 ՝ ՀՀ արդարադատության (1), մարդու իրավունքների (2), հանրային ֆինանսների կառավարման (3), բիզնեսի (4), կրթության (5), սոցիալական (6), գյուղատնտեսության (7), ՏԻՄ տնտեսության (8), էներգետիկայի (9) ոլորտներում հանրային քաղաքականությունների մոնիթորինգը, բարելավումը (մշակում, վերանայում, ջատագովություն) և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովումը և հանրային ազդեցության մեծացումը։

Ընդհանուր նպատակներից է նաև վերը թվարկված թիրախային ոլորտներից բացի այլ ոլորտների հանրային քաղաքականությունների մոնիթորինգը, բարելավումը (մշակում, վերանայում, ջատագովություն) և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովումը և հանրային ազդեցության մեծացումը։  Այլ ոլորտների տակ դիտարկվում են մշակույթը, ՏԻՄ և բնապահպանությունը:

Առանձնահատուկ նպատակներ.

Հաշվի առնելով սույն հայտարարությամբ նշված ոլորտները՝ ոլորտներից մեկում կամ երկուսում վեր հանել խնդիր և դրա վերաբերյալ հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման (մշակում, վերանայում, ջատագովություն) իրականացում՝ համագործակցելով ՏԻՄ-երի և այլ պետական մարմինների ու դերակատարների հետ՝ ապահովելով այդ գործընթացներում ՔՀԿ-ների մասնակցությունը (անհրաժեշտության դեպքում, կարող է վեր հանվել մեկից ավելի խնդիր, բայց ոչ ավել, քան երկուսը)։

Շահառուներ.

Սույն հրավերի նպատակներին համապատասխան՝ ենթադրամաշնորհային ծրագրի հայտ կարող են ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևանում գործարկվող ՔՀԿ-ների ինկուբատորների անդամ ՔՀԿ-ները, որոնք չեն հիմնադրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ առևտրային կազմակերպություների կողմից և մշակել ու Ծրագրի թիմին են ներկայացրել իրենց հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման ծրագրերը։

ՔՀԿ-ները սույն մրցույթին կարող են դիմել ինչպես միայնակ, այնպես էլ ՔՀԿ-ների ինկուբատորների այլ անդամ ՔՀԿ-ի հետ համատեղ՝ կոնսորցիումի միջոցով։ Ընդ որում, կոնսորցիումի անդամների թիվը չպետք է գերազանցի երկուսը։ Այս դեպքում պետք է սահմանվեն կոնսորցիումի անդամ հիմնական հայտատու և գործընկեր կազմակերպության հարաբերությունները, նրանց միջև պարտականությունների և լիազորությունների բաժանումը, ինչպես նաև կցվեն պարտավորագիր-նամակներ գործընկեր կազմակերպությունից:

Կոնսորցիումի անդամ հանդիսացող ՔՀԿ-ները պետք է մասնակցած և ավարտած լինի Ծրագրի շրջանակներում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից ՔՀԿ-ների կարողությունների զարգացման համար կազմակերպված հավաստագրային ծրագիրը։ Դասընթացն ավարտած ՔՀԿ-ների ցանկը տրվում է հետևյալ հղումով։

Առավելություն է տրվելու այն ՔՀԿ-ներին, որոնք մասնակցել են ՔՀԿ-ների ինկուբատորներում անցկացվող դասընթացներին, քննարկումներին, հանդիպումներին և մասնակցության այլ ձևաչափերին՝ առնվազն 70 տոկոսով, ինչպես նաև նրանց, որոնք կդիմեն համայնքային մակարդակում հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման ծրագրային առաջարկներով։ 

Մեկ ՔՀԿ-ն՝ որպես հիմնական հայտատու և գործընկեր կազմակերպություն, կարող է ընդգրկված լինել միայն մեկ կոնսորցիումում։

Բյուջե.

Ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոնսորցիումներին տրամադրվելու է մինչև 33 փոքր ենթադրամաշնորհ՝ մինչև 5,500,000 (հինգ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` ներառյալ դիմողի կողմից կատարվելիք պարտադիր գումարային ներդրումը: Թե թիրախային ոլորտներից յուրաքանչյուրում քանի ենթադրամաշնորհ է տրամադրվելու, որոշում է ենթադրամաշնորհային հանձնաժողովը՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրերի արդյունավետությունը և համապատասխանությունը սույն հայտարարությանը և դրան կից ներկայացված փաստաթղթերին։

Դիմողներից պահանջվում է կատարել գումարային ներդրում ենթադրամաշնորհային ծրագրին՝ հայցվող ֆինանսավորման առնվազն 10%-ի չափով։ Այն առաջարկները, որոնք չեն բավարարի ներդրման պահանջը, չեն դիտարկվելու։

Բյուջեի մինչև 25%-ը պետք է կազմեն աշխատավարձի ծախսերը, մինչև 25%-ը` փորձագետների  վճարները։

Ենթադրամաշնորհի տրամադրման պաշտոնական ժամկետից առաջ կատարվելիք, ինչպես նաև ենթադրամաշնորհի հետ առնչություն չունեցող ծախսերը չեն ընդունվի:

Ենթադրամաշնորհ ստացողի կողմից բյուջեի ծախսային հոդվածների գումարներում կատարվող փոփոխությունների հանրագումարը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի տասը տոկոսը (10%), որի մասին նախապես գրավոր կարգով պետք է տեղեկացվի Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) պատասխանատու անձը և ստացվի նրա գրավոր համաձայնությունը։ Ընդհանուր բյուջեի տասը տոկոսը (10%) գերազանցող գումարի կամ ենթադրամաշնորհի նպատակի փոփոխությունները պետք է կատարվեն ենթադրամաշնորհային համաձայնագրի երկկողմ հաստատված գրավոր փոփոխությունների տեսքով: Բյուջեի տրամադրման կարգավորումները նախատեսված են ԻՀԱ դրամաշնորհային քաղաքականության 5-րդ գլխում։

Դրամանաշնորհային հայտի ներկայացման կարգը.

Բոլոր հետաքրքրված ՔՀԿ-ներին, ովքեր համապատասխանում են սույն հայտարարությամբ ներկայացված պահանջներին, հրավիրում ենք մասնակցելու սույն մրցույթին՝ լրացնելով սույն հայտին կցված ձևաթուղթը: 

Հաղթող ճանաչված հայտատուները (այդ թվում ենթադրամաշնորհային ծրագրին դիմած կոնսորցիումի ամբողջ կազմը) համաձայնվում են պարտադիր կերպով մասնակցել մեկօրյա քննարկման Ծրագրի ներկայացուցիչների հետ՝ ենթադրամաշնորհների իրականացման ընթացքի վերաբերյալ փորձագիտական, այդ թվում ֆինանսական խորհրդատվություն ստանալու նպատակով:

Ծանոթություն 1. Վերը նշված դասընթացին և քննարկմանը մասնակցելուց հրաժարված ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոնսորցիումների հետ ենթադրամաշնորհային համաձայնագիր չի կնքվի:  

Ենթադրամաշնորհային հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.

  • ենթադրամաշնորհային ծրագրին դիմող ՔՀԿ-ի (կոնսորցիումի դեպքում՝ բոլոր անդամ ՔՀԿ-ների) կանոնադրության պատճենը,
  • ենթադրամաշնորհային ծրագրին դիմող ՔՀԿ-ի (կոնսորցիումի դեպքում՝ բոլոր անդամ ՔՀԿ-ների) պետական գրանցման վկայականի պատճենը` ներառյալ բոլոր ներդիրների պատճենները,
  • յուրաքանչյուր դիմող կազմակերպության մասին հակիրճ (առավելագույնը մեկ էջ) նկարագրություն,
  • ղեկավարող կազմակերպության հարկ վճարողների հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
  • տեղեկանք բանկից՝ ղեկավարող կազմակերպության բանկային հաշվի առկայության մասին,
  • եթե ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավարը ՔՀԿ-ի ղեկավարը չէ, ապա ՔՀԿ ղեկավարի կողմից ծրագրի ղեկավարին տրված լիազորագիրը,
  • ենթադրամաշնորհային ծրագրի իրականացնող թիմի հիմնական անդամների ինքնակենսագրականները,
  • ՔՀԿ-ների կոնսորցիումի դեպքում՝ պարտավորագիր-նամակներ կոնսրոցիումի անդամ ՔՀԿ-ների կողմից կամ համագործակցության համաձայնագիր՝ ենթադրամաշնորհային ծրագրի համատեղ իրականացման մասին,
  • ՔՀԿ-ների ինկուբատորների շրջանակներում մշակված հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման ծրագիրը (կոնսորցիումի դեպքում՝ բոլոր անդամ ՔՀԿ-ների),
  • Հայաստանում Ամերիկյանի Համալսարանի կողմից կազմակերպված ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային դասընթացին մասնակցելու և ավարտելու վկայականի պատճենը։

Բոլոր փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել հայերեն լեզվով։ Անհրաժեշտության դեպքում ենթադրամաշնորհային հանձնաժողովը դիմողներից կարող է պահանջել հավելյալ փաստաթղթեր։

Ժամկետներ.

Ենթադրամաշնորհային ծրագրերի տևողությունը պետք է լինի 6 (վեց) ամիս։

Այլ պահանջներ.

Ենթադրամաշնորհային հայտի ձևը, հավելվածները և կից փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն Ծրագիրը ղեկավարող կազմակերպության ղեկավարի կողմից և կնքված լինեն տվյալ ՔՀԿ-ի կնիքով:

Ամբողջական հայտն ու կից փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նամակի վերնագիրն անվանելով՝ «ՔՀԿ-ների ենթադրամաշնորհային հայտ»:

Ուշադրություն. առձեռն ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Սույն փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 12-ը, ժամը 18:00-ը:

Ենթադրամաշնորհների հետ կապված բոլոր հարցերը լուծվում են՝ ԻՀԱ դրամաշնորհների տրամադրման քաղաքականության համաձայն։

Ենթադրամաշնորհի տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն  2018թ. նոյեմբերի 28-ին: Հաղթողների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Ծրագրի կայքում՝ www.ccd.armla.am:

Հաղթող հայտատուների հետ ենթադրամաշնորհային համաձայնագրեր կստորագրվեն 2018թ. նոյեմբերի 30-ին։ Դրամաշնորհների իրականացման սկիզբը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ն է։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Իրավաբանների հայկական ասոցիացիայի դրամաշնորհային հանձնաժողովի նախագահ Արտակ Սարիբեկյանի հետ՝ զանգահարելով +37410 540199 հեռախոսահամարով, կամ էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեով:   

Ծանոթություն 2.

Հայտարարության մեջ նշված ժամկետները և պայմանները անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխվել։ Փոփոխությունների դեպքում տեղեկատվությունը կհրապարակվի Ծրագրի կայքում՝ www.ccd.armla.am։

Ուշադրություն.

Այն հայտերը, որոնք կներկայացվեն սահմանված ժամկետից ուշ և/կամ չեն ընդգրկի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի Ծրագրի պայմաններին, չեն դիտարկվի:

 

Սույն հայտարարությանը կից փաստաթղթերը.

  1. ԻՀԱ դրամաշնորհների տրամադրման քաղաքականություն,
  2. Ենթադրամաշնորհային առաջարկի հայտի ձև,
  3. Հավելված 1. Ծրագրի տրամաբանական կառուցվածք,
  4. Հավելված 2. Ծրագրի բյուջե: