«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականցվող հերթական հանդիումը տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) Քաղաքացիական հասարակության ֆորում, Հայաստանի ազգային պլատֆորմի աշխատանքային 5 խմբերի համակարգողների հետ:
Հանդիպման սկզբում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամները մանրամասն ներկայացրել են ծրագիրը:
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական ազգային պլատֆորմի ներկայացուիցչներն ընդհանուր ներկայացրել են պլատֆորմի գործունեությունը:
Ծրագրերի ներկայացմանը հաջորդել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի և պլատֆորմի միջև հնարավոր համագործակցության ուղիների շուրջ քննարկումը:
Առանձնացվել են նաև կողմերի կողմից կոալիցիաների գործունեության հետ կպաված խնդիրները:
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 15-ից մեկնարկած ծրագրի շրջանակներում իրականացվող քարտեզագրման գործընթացն արդեն իսկ մոտենում է իր ավարտին։
Ծրագրի ղեկավար կազմը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպել և անցկացրել է 36 ֆոկուս խմբեր՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ֆոկուս խմբերին մասնակցել են ավելի քան 300 ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Բացի այդ, ծրագրի շրջանակներում հարցաթերթիկներ են ուղարկվել շուրջ 1000 ՔՀԿ-ների, 200 կազմակերպություններ պատասխաններ են տվել, հարցաթերթիկները ուղարկվել են նաև հասարակական կազմակերպությունների կոալիցիաներին և ցանցերին։ Համագործակցություն է ձևավորվել կառավարության և ՏՒՄ-երի հետ։
Ծրագրի շրջանակներում ընտրվել են երեք թիրախային ոլորտներ, ևս 6-ը դեռ պետք է ընտրվեն՝ ծրագրի նախապատրաստական շրջանի արդյունքները ամփոփելիս։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ: